
GREKO-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը պահանջում է, որպեսզի կառավարությունն ավելի թափանցիկ ներկայացի իր ծախսերը: Այս մասին ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին:
«Օրինակ՝ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային և ոչ միայն արարողակարգային ծախսերն ավելի թափանցիկ լինեն, բայց հաճախ բազմաթիվ ծախսեր ուղղակի քողարկվում են և այդտեղ ակնհայտ կոռուպցիոն դրևորումներ կարող ենք տեսնել: ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե որքան գումար է ծախսվել դաչաների վերանորոգման վրա, երբ Նիկոլ Փաշինյանը կրթվելը նորաձև է ակցիայի շրջանակներում գնում է Սյունիք կամ այլ մարզեր և մի ամբողջ խումբ է իր հետ գնում՝ դա որքա՞ն է արժենում ՀՀ քաղաքացու վրա»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: