Չորեքշաբթի օրը մի երեխա է զոհվել Իրաքի հյուսիսային Սինջար շրջանի վրա ավիահարվածի հետևանքով, հայտնում են Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրները՝ մեղադրելով թուրքական օդուժին։ Այս մասին հայտնում է dailytimes.com.pk լրատվականը։
Իրաքի եզդի փոքրամասնության կենտրոնը՝ Սինջարը, հաճախակի թիրախ է դառնում Թուրքիայի ավիահարվածների համար: Թուրքիան մեկնաբանում է դա, որպես հարձակում PKK-ի բազաների վրա։ Հարվածը հասցվել է Սնունիի քաղաքապետարանի շենքին` (Սիրիայի հետ սահմանին մոտ գտնվող բնակավայր): «Սպանվել է 12-ամյա երեխա, ևս վեց մարդ վիրավորվել է», - ասել է մի պաշտոնյա՝ անանուն մնալու պայմանով։
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ երկու խաղաղ բնակիչ է զոհվել եզդիների պաշտպանության ուժերի Էզիդիխան բազայի վրա հարձակման հետևանքով: Երկու աղբյուրներն էլ պնդում են, որ հարձակումն իրականացվել է թուրքական օդուժի կողմից։
Թուրքիան ապրիլին սկսել է նոր հարձակում Հյուսիսային Իրաքում, որը կոչվում է «Claw-Lock» օպերացիա։ Թուրքիան իր այս հարձակումների պատրվակ է դարձրել իբրև թե Քրդական բանվորական կուսակցության բազաների առկայությունը, այդ շրջաններում։ Անկարայի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից որպես ահաբեկչական խմբավորում ճանաչված ՔԲԿ-ն 1984 թվականից ապստամբություն է մղում թուրքական պետության դեմ:



