Իրաքի արևելյան Մայսան նահանգում անհայտ գրոհայինների կողմից սպանվել է իրաքյան շիական «Ասաիբ Ահլ ալ-Հաք» խմբավորման բարձրաստիճան անդամ Նաջի Ալ-Քաաբին, հայտնում է Shafaq գործակալությունը՝ հղում անելով անվտանգության աղբյուրին:
«Աղբյուրը հայտնել է, որ անհայտ անձինք մոտոցիկլետով դարանակալել են Նաջի Ալ-Քաաբին: Հարձակվողները կրակ են բացել, ինչը հանգեցրել է նրա անմիջական մահվան»,- գրում է գործակալությունը։
Նշվում է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։



