Իրաքում Շվեդիայի դեսպանությունը դադարեցնում է...

Բաղդադում Շվեդիայի դեսպանությունը հրդեհումից հետո դադարեցնում է աշխատանքը՝ մինչեւ հետագա ծանուցում։ Այս մասին նշվել է սկանդինավյան թագավորության դեսպանությունների վարչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

«Ցույցերի հետ կապված, որոնք տեղի են ունեցել [Բաղդադում] Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչության մոտ հունիսի 29-ին եւ 30-ին, ինչպես նաեւ հուլիսի 20-ին, դեսպանությունը փակ է այցելուների համար՝ մինչեւ հետագա ծանուցում։ Անձնագրերի հանձնումը եւ շտապ փաստաթղթերի ձեւակերպումը դադարեցվել են»,- նշվել է հաղորդագրությունում։