Իրաքում ԻՊ-ի հարձակման հետեւանքով զոհվածների...

Իրաքի Դիյալայի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 12-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է անվտանգության ուժերի մի աղբյուր:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել Էր հարձակման հետեւանքով վեց զոհվածների մասին: «ԻՊ-ի խմբավորման հարձակման հետեւանքով Դիյալայի հյուսիսարեւելյան Միքդադիա շրջանի Ռաշադ գյուղում զոհվել Է 12 մարդ, ութը տուժել են»,-հայտարարել Է աղբյուրը:

2017 թվականի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանում արգելված ԻՊ ահաբեկչական կազմակերպության նկատմամբ տարած հաղթանակի մասին: Իրաքյան բանակը, ժողովրդական աշխարհազորի եւ միջազգային կոալիցիայի ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում Է զինյալներից զտումները եւ ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման գործողություններն առանձին շրջաններում: