Իրաքի կորոնավիրուսային հիվանդանոցում բռնկած հ...

Իրաքի Դի Քարի հարավային նահանգի Էն Նասիրիա քաղաքի կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցում հուլիսի 12-ին բռնկած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 52-ի:

Առնվազն 70 մարդու հաջողվել Է փրկել, հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ «Իմամ Հուսեյն» քովիդ-հիվանդանոցում բռնկման պատճառ Է դարձել թթվածնի բալոնի անփույթ օգտագործումը, ինչը հանգեցրել Է դրա պայթյունի: