Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանը) սեպտեմբերի 28-ին կայացած նիստում վստահություն Է հայտնել իր նախագահ Մուհամեդ ալ Հալբուսիին, որը երկուշաբթի օրը հայտարարել Էր պաշտոնից հեռանալու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Իրաքի SHAFAQ News լրատվական պորտալը:
Պորտալի տվյալներով՝ 222 պատգամավորներ քվեարկել են զբաղեցրած պաշտոնից ալ Հալբուսի հեռանալը մերժելու օգտին, 13-ը հավանություն Է տվել դրան: Այսպիսով, խորհրդարանը չի ընդունել իր խոսնակի պաշտոնաթողությունը: Ներկայացուցիչների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Է ընտրվել Մուհսեն ալ Մանդալավին, որն Էր այդ մասին հայտնել Է իր Twitter-ում:
Երկուշաբթի օրը ալ Հալբուսին որոշել Է սեպտեմբերի 28-ին անցկացնել Ներկայացուցիչների խորհրդի նիստ՝ դրա նախագահի պաշտոնաթողության հարցի քվեարկության համար: Օրակարգում նաեւ նշված Էր խոսակի առաջին տեղակալի ընտրությունը: Այն բանից հետո, երբ Իրաքի Դաշնային դատարանը սեպտեմբերի 7-ին որոշել Է, որ լիազորություններ չունի արձակելու խորհրդարանը, ինչպես դա պահանջել Է շիաների ազդեցիկ իմամ Մուքթադա աս Սադրի շարժումը, պատգամավորների մեծամասնությունը հանդես Է եկել աշխատանքը վերսկսելու եւ կառավարություն կազմելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: