Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկ...

Իրաքի Կութ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ AFP գործակալությունը հայտնել է 55 զոհի մասին։ 

Փրկարարները որոնում են անհետ կորածներին։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. նրանց հստակ թիվը չի նշվում։ 

Առևտրի կենտրոնը բացվել էր 5 օր առաջ։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 16-ի ուշ երեկոյան և այժմ վերահսկողության տակ է վերցվել։

Առևտրի կենտրոնի ղեկավարի նկատմամբ գործ կհարուցվի, հայտնել է նահանգապետը։