Մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժությունները, հաղորդում է IRNA-ն:
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ, գրոհներ օրվա գիշերային ժամերին, ինչպես նաեւ հաղորդակցությունների գրավումը:
Ըստ ԻՀՊԿ-ին մոտ գտնվող տելեգրամյան ալիքի` այս լայնամասշտաբ զորավարժությունները հստակ ուղերձ են «Բաքվի ռեժիմի ղեկավարների համար, որոնք հնարավորինս շուտ պետք է օկուպացված տարածքները վերադարձնեն իրենց իրական տերերին: Սոցցանցերը հրապարակում են նաեւ Արաքսի ափ տեխնիկայի տեղափոխման կադրեր։



