Իրանը վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարել, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ շփումների նախաձեռնությունը եկել է Վաշինգտոնից՝ միջնորդների միջոցով, այդ թվում՝ Պակիստանի։ Սակայն Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Բաղային նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դիմակայության ընթացքում Իրանը ցուցադրել է պատասխան գործողությունների պատրաստակամություն՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել էին Իրանի հետ «արդյունավետ բանակցությունների» մասին։



