Իրանը հանել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն թռիչքների արգելքը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին հղումով անելով։
«Երբ տեղեկություններ եղան ռազմական գործողությունների բռնկման մասին, մենք մտցրեցինք թռիչքների արգելք։ Այսօր (սեպտեմբերի 20-ին - խմբ.) հայտնի է դարձել հրադադարի մասին, ուստի որոշ թռիչքների իրականացումը թույլատրվել է»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։



