![Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունությ...](/imgs/posts/medium/2023/03/271ed2a.jpeg)
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան այցին:
«Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպմանը կարևորվել է հարևանության քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է։ Թեհրանն ավելի մեծ ջանասիրությամբ է շարունակում գործել Կովկասում կայունություն հաստատելու համար»։