Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին և ուժերին, եթե ԱՄՆ-ը որևէ ագրեսիվ քայլ ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ եթե Իրանը «սպանի խաղաղ ցուցարարներին», Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության։
«ԱՄՆ-ի անհարգալից նախագահը պետք է իմանա, որ այս պաշտոնական ճանաչման արդյունքում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաները և դրանց զինված ուժերը կդառնան մեր օրինական թիրախը՝ ի պատասխան ցանկացած հնարավոր ամերիկյան արկածախնդրության:
Իմացեք, որ իրանցիները միասնական են և վճռական՝ գործելու իրենց թշնամու դեմ»,-գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցի իր էջում։



