
Իրանը շուրջ 20 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի կենտրոնական շրջանների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի զինվորականներին։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ)՝ դրանց մեծ մասը հաջողությամբ կալանվել են։
Ynet լրատվական հարթակի տվյալներով՝ հրթիռային գրոհի ժամանակ տուժել է առնվազն 10 մարդ, որոնք չեն կարողացել հասնել ապաստարաններ։ Նրանց ներկայում օգնություն է ցուցաբերվում։
ԻՊԲ-ում հաղորդել են, որ գիշերվա ընթացքում կալանվել է իրանական 30 անօդաչու թռչող սարք։ ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը նաև հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան մասում գտնվող իրանական ռազմական օբյեկտներին:
Նշվում է, որ հարվածների ընթացքում գրոհներ են եղել տասնյակ արձակման կայանքների և «երկիր-երկիր» դասի հրթիռների պահեստների վրա։ Բացի այդ, ըստ հրապարակման, Իրանի արևմուտքում հարվածներ են հասցվել զենիթային հրթիռների արձակման կայանքներին և անօդաչու թռչող սարքերի պահման վայրերին։