Իրանը շատ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստան...

Իրանը շատ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ խորհրդակցություններին ընթացիկ վտանգավոր իրավիճակում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ժամանելով Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:

«Ընթացիկ նոր վտանգավոր հանգամանքներում, երբ աշխարհակարգը, փաստորեն, գտնվում է սպառնալիքի տակ, մեր խորհրդակցությունները Ռուսաստանի հետ, անշուշտ, կարող են շատ մեծ նշանակություն ունենալ», - նշել է նախարարն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում: 

«Մենք փորձում ենք համակարգել դիրքորոշումները միմյանց հետ», - հավելել է նա: