Իրանը պլաններ է մշակում ավելի արագ, ավելի կոշտ զենքի համար, գրել է «The New York Times»-ը՝ վկայակոչելով հետախուզությանը ծանոթ մարդկանց:
Իրանը ցանկանում է այն ստեղծել ամիսների ընթացքում, մեկ տարուց քիչ։
Իրանցի գիտնականների գաղտնի թիմն աշխատում է ուղիների վրա՝ Իրանի միջուկային վառելիքի աճող պաշարները զենքի վերածելու ուղիների վրա, եթե կառավարությունը պահանջի ռումբն ավելի արագ պատրաստել: Պարբերականը նշել է, որ Թեհրանն ունի մինչև 60 տոկոս հարստացված ուրան՝ 4-5 ռումբի համար: Ուրանը մինչև անհրաժեշտ 90% հարստացնելու համար մի փոքր ժամանակ է պահանջվում:
Սա տեղի է ունենում Սպիտակ տանը իշխանափոխության ֆոնին. ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ժամկետում դուրս էր եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որը ենթադրում էր Թեհրանի հրաժարումը միջուկային զենքի մշակումից պատժամիջոցների վերացման դիմաց։
Թերթի աղբյուրները նշել են, որ Իրանի իշխանությունները միջուկային զենք ստեղծելու որոշում դեռ չեն կայացրել։ Այնուամենայնիվ հետախուզական զեկույցները ցույց են տալիս, որ Թեհրանը նոր ուղիներ է փնտրում Իսրայելի և Միացյալ Նահանգների հնարավոր հարձակումներից զսպելու և պաշտպանվելու համար՝ իսրայելական հարվածներից հետո իր սեփական թուլության, իր «պրոքսի» ուժերի՝ լիբանանյան «Հըզբոլլահի», պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի թուլացման ու Սիրիայում իշխանափոխության պայմաններում։