
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները պետք է անցկացնեն Իրանի միջուկային օբյեկտների ստուգում և արձանագրեն ուրանի պաշարները:Այս մասին հայտարարել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նրա ելույթի տեսանյութը տարածվել է X հարթակում ԱԷՄԳ-ի էջում։
«Նախևառաջ, մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջը: Եվ դրա համար թույլ տվեք ԱԷՄԳ-ի տեսուչներին…. վերադառնալ Իրանի միջուկային օբյեկտներ և գրանցել ուրանի պաշարները, այդ թվում, առաջին հերթին, մինչև 60% հարստացված 400 կգ ուրանը», - ասել է նա ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի արտակարգ նիստում, որը նվիրված էր Իրանում երեք միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներից հետո ստեղծված իրադրությանը:
Ամերիկյան ավիահարվածներից և հետագա վերլուծությունից հետո ԱԷՄԳ-ն լայնամասշտաբ վնասներ է արձանագրել Սպահանի միջուկային օբյեկտում, այդ թվում՝ թունելների մուտքերում։ Ֆորդոյի միջուկային օբյեկտը նույնպես ուղիղ հարվածի է ենթարկվել, վնասները գնահատել հնարավոր չէ։ Լրացուցիչ հարվածներ են հասցվել Նաթանզի օբյեկտին, վնասվել է ուրանի հարստացման սարքը։
Գրոսին նաև հայտարարել է, որ բանակցությունները միակ ճանապարհն են՝ ապահովելու, որ Իրանն ապագայում միջուկային զենք չստեղծի։