Իրանը պետք է նախապայմաններ առաջադրի միջուկայի...

Իրանը պետք է նախապայմաններ առաջադրի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար: Նման պահանջ են ներկայացրել Իրանի խորհրդարանի անդամները:             

«Քանի որ ԱՄՆ-ն բանակցություններն օգտագործեց Իրանին մոլորեցնելու և սիոնիստական վարչակարգի հարձակման քողարկում ապահովելու համար, այլևս հնարավոր չէ երկխոսություն վարել նախկինի պես: Անհրաժեշտ է նախապայմաններ առաջադրել։ Մինչև  դրանց կատարումը նոր բանակցություններ հնարավոր չեն», - մեջբերում է ISNA գործակալությունը խորհրդարանականների հայտարարության տեքստը:

Հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուց առաջ Վաշինգտոնը և Թեհրանն անուղղակի բանակցությունների մի քանի փուլ էին անցկացրել։ Բանակցությունների հերթական փուլը չեղարկվել էր իսրայելական հարվածների պատճառով։