Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից և այլևս չարտադրի այն, ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է Թեհրանի հետ ցանկացած միջուկային գործարքի շրջանակներում պահանջի, որ Իրանը հրաժարվի իր ողջ հարստացված ուրանից և զրկվի հետագայում այն հարստացնելու հնարավորությունից:
Կիրակի օրը Երուսաղեմում ունեցած ելույթի ժամանակ նա ներկայացրել է մի քանի պայմաններ, այդ թվում՝ «ողջ հարստացված նյութը պետք է դուրս բերվի Իրանից» և «հարստացման որևէ կարողություն չպետք է լինի»:
Թեհրանում BBC-ին տված հարցազրույցում Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին ասել է, որ Իրանը կդիտարկի փոխզիջումներ՝ միջուկային գործարքի հասնելու համար, եթե ԱՄՆ-ը պատրաստ լինի քննարկել պատժամիջոցների չեղարկումը: Սակայն Իրանը «զրոյական հարստացումը» համարում է կարմիր գիծ և Միջուկային զենքի չտարածման պայմանագրով նախատեսված իր իրավունքների խախտում:



