Իրանը պատրաստ է գործարքի, բայց ԱՄՆ-ն չի շտապո...

Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, բայց ԱՄՆ-ն չի շտապում դրան հասնելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի շուրջ։ Իրանը, կարծես, շատ է ցանկանում համաձայնության գալ։ Մենք պետք է տեսնենք, թե ինչպիսին է այդ համաձայնագիրը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին իր ինքնաթիռում, որը մեկնել է Ֆլորիդա, որտեղ, ինչպես սպասվում է, նա կանցկացնի հանգստյան օրերը։

«Անցյալ անգամ նրանք որոշեցին չանել դա։ Բայց այս անգամ նրանք կարող են տարբեր լինել», - ընդգծել է Թրամփը։

«Մենք շատ ժամանակ ունենք։ Եթե նայեք Վենեսուելային, մենք որոշ ժամանակ սպասեցինք։ Եվ մենք չենք շտապում», - ասել է ԱՄՆ նախագահը։

«Մենք ունենք մեծ արմադա, մեծ նավատորմ, որը շարժվում է այդ ուղղությամբ։ Այն շուտով այնտեղ կլինի», - նշել է նա՝ անդրադառնալով Իրանին ավելի մոտ ամերիկյան ուժերի տեղակայմանը։

Խոսելով հնարավոր համաձայնագրերի պայմանների մասին՝ ԱՄՆ նախագահը շեշտել է. «Մեկ բան ամենից առաջ՝ ոչ մի միջուկային զենք [Իրանի համար]»։

«Եթե մենք կարողանայինք նման համաձայնագիր կնքել երկու տարի առաջ, մենք կանեինք, բայց նրանք չէին ուզում դա անել։ Հիմա նրանք դա անում են», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով իրանական կողմին։ 

Ուրբաթ օրը Մասկատում տեղի էր ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործոց նախարար Աբբաս Արաղչին։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆֆը։