Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը Չի ընդունի թելադրանքները և կբանակցի միայն փոխադարձ հարգանքի հիման վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Ինչպես ես բազմիցս նշել եմ, մենք պատրաստ ենք բանակցել։ Նրանք պետք է լինեն ազնիվ և լուրջ՝ հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի վրա, այլ ոչ թե թելադրեն», - ասել է նա Թեհրանում օտարերկրյա դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը հեռարձակվել է Իրանի պետական ​​​​հեռարձակողի կողմից։