Որպես նավթի և նավթամթերքի խոշոր արտադրող՝ մենք միշտ պատրաստ ենք դեր խաղալ նավթի միջազգային շուկայում և օգնել ապահովելու համաշխարհային էներգետիկ անվտանգությունը՝ առանց քաղաքականացման։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։
Իրանը պատրաստ է նավթ մատակարարել միջազգային շուկաներ և աշխատել համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Այս հայտարարությունը նա արել է ՕՊԵԿ+ նախարարական կոմիտեի 32-րդ նիստի ավարտից հետո։
Օուջին նշել է Իրանից էներգակիրների մատակարարման առանձնահատուկ նշանակությունը Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և բնական գազի գնի բարձրացման ֆոնին։
«Չնայած եվրոպական երկրները փորձում են փոխհատուցել էներգիայի պակասը և մեղմել ճգնաժամի սրությունը իրենց էներգետիկ քաղաքականության ոլորտում որոշ որոշումներով, էներգակիրների, մասնավորապես՝ նավթի և գազի կայուն ու հուսալի մատակարարումը կարևոր պահանջ է Եվրոպայի սպառողների համար աշնան և ձմռան նախաշեմին»,- պարզաբանել նախարարը։
Նշելով էներգակիրների մատակարարման դերն ու կարևորությունը համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ Օուջին ասել է․ «Եվրոպական շուկայում բնական գազի գնի բարձրացումը, անշուշտ, հանգեցնում է նավթի և նավթամթերքի սպառման, իսկ Եվրոպայում նավթի և նավթամթերքի պահանջարկի զգալի աճը հեռու չէ»:
Երկուշաբթի ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Թեհրանը կկարողանա բավարարել Եվրոպայի էներգետիկ կարիքների մեծ մասը, եթե միջուկային համաձայնություն ձեռք բերվի։



