![Իրանը պաշտոնական բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտ...](/imgs/posts/medium/2025/02/daf487f.jpeg)
Իրանը պաշտոնական բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների վերաբերյալ, որոնք խախտում են միջազգային իրավունքը, հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։
Իրանի արտգործնախարարի տեղակալ Կազեմ Ղարիբաբադին X սոցիալական հարթակում հրապարակած գրառման մեջ նշել է, որ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի միջոցառմանը իրանցիների զանգվածային մասնակցությունը Թրամփի վերջին սպառնալիքներին ուժեղ պատասխան էր։
«Իրանն ամուր կպաշտպանի իր անվտանգությունը և ազգային շահերը», – գրել է Ղարիբաբադին։