Իրանը նոր ՀՕՊ համակարգեր է մշակել՝ ԱՄՆ-ի հետ...

Իրանի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ուժեղացված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության դեպքում։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Դերծովակալի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն վերսկսի ռազմական գործողությունները, ապա կբախվի հակաօդային պաշտպանության՝ վերջերս մշակված ժամանակակից համակարգերի, որոնք նախատեսված են հակառակորդին «լուրջ վնասներ» հասցնելու համար։

Նա նշել է, որ ցանկացած գրոհի դեպքում ԱՄՆ-ն կտեսնի այդ համակարգերի արդյունավետությունն ու կարողությունները։ Սայարին հավելել է, որ հակամարտության ընթացքում Իրանը հասկացել է, որ հակաօդային պաշտպանության ամրապնդումն առանցքային առաջնահերթություն է։