Իրանը նախատեսում է առաջիկայում սպառազինության...

Իրանցի զինվորականներն առաջիկայում ցամաքային զորքերի համար սպառազինության նոր տեսակներ կներկայացնեն: Այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, հանրապետության բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Քայումարս Հեյդարին։

«Ցամաքային զորքերը վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված խորը բարեփոխումների շնորհիվ դարձել են շարժական ուժեր եւ այժմ հագեցած են ժամանակակից սպառազինությամբ։ Մոտ ժամանակներս կներկայացվեն իրանական բանակի ռազմական ուժի նոր տարրերը»,-ասել է նա։