Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենք միշտ աջակցել են Հայաստանի ինքնիշխանությանը։
«Այն, ինչը պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք համաձայն չենք դրան։ Այն, ինչը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար անընդունելի է»,- ասել է Իրանի դեսպանը։