Իրանը Հորմուզի նեղուցի մի մասը մի քանի ժամով կփակի զորավարժությունների ժամանակ: Այս մասին հաղորդել է իրանական Fars գործակալությունը։
«Այսօր «Խելացի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ» (ռազմածովային) զորավարժությունների ժամանակ Հորմուզի նեղուցի առանձին շրջաններ մի քանի ժամով կփակվեն անվտանգության ու նավագնացության կանոնները պահպանելու համար», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Փետրվարի 16-ին Իրանը մեկնարկել է «Խելացի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ» ռազմածովային զորավարժությունները Մերձավոր Արևելքում լարվածության և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճի ֆոնին:



