
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն արդեն վերահսկում են Իսրայելի օդային տարածքը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով հունիսի 18-ին ԻՀՊԿ-ի տարածած հայտարարությունը։
Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իսրայելին հարվածներ է հասցրել առաջին սերնդի «Ֆաթահ» հրթիռներով, որոնք ճեղքել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վահանը
«Այս գիշերվա հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ենք հաստատել օկուպացված տարածքների երկնքի վրա», - նշել է ԻՀՊԿ-ն՝ հավելելով, որ Իսրայելի բնակիչներն այժմ լիովին անպաշտպան են Իրանի հրթիռային հարձակումներից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտնել, որ Իսրայելը լիովին վերահսկում է Իսրայելի օդային տարածքը։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ իր նոր առաջադեմ հրթիռով հարվածներ իրականացնելով՝ Թեհրանն ուղերձ է հղել Իսրայելի դաշնակից Միացյալ Նահանգներին։
Այս հայտարարությունից ժամեր առաջ, գիշերվա ընթացքում Իրանը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախների։ Իսրայելն իր հերթին հայտարարել է Թեհրանում գտնվող տարբեր թիրախների հարվածելու մասին։