Իրանը լիովին պատրաստ է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակմանը, բայց չի ցանկանում պատերազմ։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իհարկե, մենք չենք բացառում այս հնարավորությունը, բայց պատրաստ ենք դրան։ Մենք նույնիսկ ավելի պատրաստված ենք, քան նախորդ անգամ։ Պատերազմը կանխելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է։ Մենք վերականգնել ենք այն ամենը, ինչ վնասվել էր վերջին ագրեսիայի ժամանակ… Եթե նրանք (ԱՄՆ-ն և Իսրայելը – խմբ.) ցանկանում են կրկնել այդ անհաջող փորձը, ազատ են դա անել, բայց ավելի լավ արդյունքի չեն հասնի»,- ասել է Արաղչին։



