Իրանը կոչ է արել հարևան երկրներին թույլ չտալ...

Իրանը կոչ է արել սահմանակից երկրներին կանխարգելել Իսրայելի կողմից իրենց տարածքներն օգտագործելու փորձերը իսլամական հանրապետության վրա գրոհների համար: Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ գերատեսչության ղեկավար Ահմադ Ալի Գուդարզին:

«Մենք ակնկալում ենք հարևաններից, որ այն դեպքում, եթե Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացվեն նրանց տարածքից, նրանք քայլեր կձեռնարկեն դրանք դադարեցնելու համար: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները, և որպեսզի մենք ստիպված չլինենք պատասխան միջոցներ ձեռնարկել», - նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: