Իրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում...

Իրանը կարող է վնաս հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջոցների ճնշման ուժեղացման դեպքում։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա տնտեսական ճնշման ուժեղացման դեպքում մենք կպատասխանենք հակամիջոցներով, որոնք կշոշափեն ամերիկյան շահերը տարածաշրջանում»,- նշել է նա լիբանանյան Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ չհստակեցնելով ընդ որում, թե հենց որ հակամիջոցների մասին է խոսքը։

Ռեզային հավելել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի անցումը Թեհրանի վրա տնտեսական ճնշմանը վկայում է այն մասին, որ հակամարտության լուծման ռազմական մոտեցումը սահմանափակ արդյունք է տալիս։

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ը տեսանելի ապագայում չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին և կկենտրոնանա Թեհրանի վրա ճնշման այլ միջոցների վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով։