Իրանը կանխեց մեծ պատերազմը Մերձավոր Արևելքում...

Իրանի պատասխանն Իսրայելի ագրեսիային Մերձավոր Արևելքի երկրներին փրկեց ավելի մեծ տարածաշրջանային հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներին հղած տեսաուղերձում:

«Եթե սիոնիստական ​վարչակարգի ագրեսիան անպատասխան մնար, այն կարող էր լայնածավալ և անվերահսկելի պատերազմի հանգեցնել տարածաշրջանում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: