Իրանը կաջակցի Ադրբեջանին, եթե նրա վրա հարձակվ...

Իրանը կաջակցի Ադրբեջանին, եթե երբևէ օտար պետության կողմից հարձակման ենթարկվի, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին.«Վերջին շաբաթներին ինչ-որ մեկը անտեղյակությունից, իսկ ինչ-որ մեկը՝ նախապաշարմունքից, լուրեր է տարածում, որ Իրանը ցանկանում է կռվել Ադրբեջանի Հանրապետության հետ։ Սա ստոր զրպարտություն է Իրանի դեմ: Իրանը չի պատրաստվում հարձակվել որեւէ երկրի վրա, այդ թվում՝ իր հարեւանների վրա՝ լինի դա Կովկասում, թե այլուր։ Եվ մասնավորապես, մեր աչքի լույսն են նույն ռասայի, լեզվի, կրոնի, ավանդույթների ու պատմության մարդիկ, այսինքն՝ Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդը։ Այսօր էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչինչ չի ցանկանում, բացի տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցությունից, և չի տենչում տարածաշրջանի այլ երկրների տարածքը»,- նշել է Վելայաթին։