
«Բնական է, որ Ռուսաստանը, որպես Իրանի հետ երկարամյա բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր, այս կարեւորագույն ժամանակահատվածում զբաղեցնում է հատուկ դիրք»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ հակամարտության համատեքստում Մոսկվայից ունեցած սպասումների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման վերաբերյալ հարցին, հաղորդել է IRNA-ն։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի մասնակից է եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ, այլեւ ազդեցիկ հարեւան պետություն, ուստի տարածաշրջանային իրադարձությունները նրա համար ունեն առաջնահերթ նշանակություն։ Բաղային ավելացրել է, որ Իրանը, որպես Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունեցող երկիր, ունի հստակ ակնկալիքներ եւ դիրքորոշում Մոսկվայի ակտիվ դերակատարման վերաբերյալ՝ թե՛ բազմակողմ մակարդակում, մասնավորապես՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, թե՛ տարածաշրջանային մակարդակում։