Իրանը հրթիռային զորավարժություններ կանցկացնի...

Իրանի ռազմածովային ուժերը վաղը հրթիռային վարժանքներ կիրականացնեն, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում և Օմանի ծովում, որին կմասնակցեն ռազմանավեր, սուզանավեր, թռչող սարքեր, առափնյա և ծովային հրթիռային ուժեր, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: