Իրանը հերքել է հրադադարի ռեժիմը խախտելու Իսրա...

Իրանը հերքել է հրադադարի ռեժիմը խախտելու Իսրայելի մեղադրանքները։

«Հրապարակված լուրերը, թե Իրանը հրթիռներ է արձակել օկուպացված տարածքների ուղղությամբ՝ սիոնիստական ​​ռեժիմի հետ հրադադարի հաստատումից հետոհերքվում են»,- հաղորդել է IRNA-ն։

Ավելի վաղ Իսրայելն Իրանին մեղադրել էր իր տարածքի դեմ բալիստիկ հրթիռ արձակելու մեջ, իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կարգադրել էր «ինտենսիվ հարվածներ» հասցնել «Թեհրանի հենց կենտրոնում»՝ ի պատասխան հայտարարված հրադադարի խախտման։