Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ հանդիպում խնդրելու մ...

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե իրանական կողմը հանդիպում է խնդրել ամերիկյան կողմի հետ։

«Մեր կողմից որևէ հարցում չի եղել ամերիկյան կողմի հետ հանդիպման վերաբերյալ»,- այս մասին Բաղաին ասել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։ 

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել էր, թե իրանական կողմը հանդիպում է խնդրել։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն էլ լրագրողներին հայտնել էր, որ հանդիպումը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։