Իրանը հայտարարել է 28 երկրներում «Մոսադի» գոր...

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է մի գործողության մասին, որը հանգեցրել է 28 երկրներում իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալների նույնականացմանը։ Այս մասին ասվում է նախարարության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում։

Հայտարարության մեջ նշվում է, որ մի շարք լրտեսներ են հայտնաբերվել Թեհրանում և Իրանի մի քանի նահանգներում։ Նրանք բոլորը կամ արդեն ենթարկվել են պատասխանատվության, կամ վերահսկողության տակ են վերցվել Իրանի հետախուզական ծառայությունների կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ գերատեսչությունը տվյալներ է ստացել նաև Իսրայելում գաղտնի ռազմական օբյեկտների, զենքի գործարանների և ռազմավարական քաղաքացիական ենթակառուցվածքների մասին։

Փաստաթղթում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ իսրայելական հետախուզական ծառայություններն ակտիվորեն օգտագործում են կիբերտարածությունը, սոցիալական ցանցերը և հավաքագրող կայքերը՝ մարդկանց և Մոսադի հետ համագործակցության մեջ նրանց հետագա ներգրավվածության մասին անհրաժեշտ տեղեկատվություն հավաքելու համար