 
     
								Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Հայաստանում եւ Վրաստանում իսլամական հանրապետության նոր դեսպանների նշանակման մասին։
Ինչպես տեղեկացրել է ISNA-ն, Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Արեւելյան Ադրբեջանում տնտեսական դիվանագիտության հարցերին նվիրված հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանում եւ Վրաստանում Իրանի նոր դեսպաններին։
Արաղչիի հայտարարության համաձայն՝ Հալիլ Շիրգոլամին նշանակվել է Հայաստանում Իրանի դեսպան, Ալի Մոջանին՝ Վրաստանում Իրանի դեսպան։
Շիրգոլամին զբաղեցրել է հետազոտությունների եւ մշակումների բաժնի տնօրենի պաշտոնը արտաքին գործերի նախարարույթան քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում։
Մինչ այդ Հայաստանում Իրանի դեսպանը Մեհդի Սոբհանին էր։







