Իրանը Հայաստանի հետ առևտրային գործառնությունն...

Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի։ Այս մասին հայտարարել է ռուս-իրանական համատեղ առևտրի պալատի անդամ Կամբիզ Միրկազեմին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։

Նա նաև նշել է, որ մաքսային սահմաններն էլ ամբողջությամբ բաց կլինեն վերոնշյալ երկրներից ապրանքների ներմուծման համար:

Ըստ Կամբիզ Միրկազեմինի՝ Իրանն ու Ռուսաստանն էլ մինչև 2024 թվականի մարտը պայմանավորվել են հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

«Մինչև տարեվերջ Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային տուրքերը կհանվեն»,- ասել է Միրկազեմին: