Իրանը հաստատել է՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է ամերիկա-իսրայելյան հրթիռային հարվածների հետևանքով։
Հաղորդվում է նաև, որ Լարիջանիի որդին՝ Մորթազան, և նրա անվտանգության ղեկավարը նույնպես սպանվել են Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ միասին, հաղորդում է Tasnim-ը։
Նշենք՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍՀՊԿ) հայտարարել է «արյունալի վրեժ» լուծելու մասին՝ Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության համար։



