
Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 16-ի Երևանի ժամանակով ժամը 14:30-ը: Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:
«Երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 16-ի ժամը 14:00-ն (խմբ.՝ Երևանի ժամանակով ժամը 14:30)», - մեջբերում է Tasnim գործակալությունը հաղորդագրությունից:
Իրանն իր օդային տարածքը փակել էր հունիսի 13-ի առավոտից՝ իսրայելական հարձակումներից հետո։