Իրանը երբեք չի ձգտել ատոմային ռումբի մշակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Թշնամիներն ասում են, որ Իրանը չպետք է ձգտի միջուկային զենք ունենալ, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ձգտում միջուկային զենքի»,- ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։
2003 թվականից Իրանում գործում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան, համաձայն որի՝ միջուկային զենքի արտադրությունն արգելված է։ Իսլամական Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են ատոմային ռումբ ստեղծելու մտադրության բացակայության մասին։



