Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակ...

Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։

Ասված է ՇՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։

ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին և ներառում է Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։

Բելառուսը դեռ դիտորդի կարգավիճակում է, սակայն անցյալ տարվա հուլիսին Մինսկը հայտ է ներկայացրել լիիրավ անդամակցության համար։