Իրանը բացել է իր օդային տարածքը։ Այս մասին հաղորդում է Iran International-ը։
Նշվում է, որ երկրի օդային տարածքը փակ է մնացել մոտ հինգ ժամ։ Flightradar24-ի տվյալներով՝ երկրի օդային տարածքով արդեն չվերթներ են իրականացվում։
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանը փակել է իր օդային տարածքը բոլոր ինքնաթիռների համար, բացի նախկինում թույլտվություն ստացած միջազգային չվերթների:



