Իրանը ԱՄՆ-ի հետ ցանկացած շփման դեպքում առաջնա...

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ ցանկացած շփումներում կձգտեն Թեհրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցների վերացման, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իրանի միջուկային ծրագրի բնույթի առնչությամբ վստահության ամրապնդման դիմաց մեր պահանջն է, որ վերացվեն անարդարացի պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի դեմ այս տարիների ընթացքում…. Ես ընդգծում եմ, որ պատժամիջոցների վերացման հարցը մեզ համար կլինի հիմնական  առաջնահերթությունը ցանկացած դիվանագիտական ​​​​փոխգործակցության ժամանակ», - ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

Մեկնաբանելով Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի խոսքն առաջընթացի մասին  ԱՄՆ-ի հետ բանակցային համակարգի ստեղծման գործում՝ Բաղային նշել է, որ ներկայում քննարկվում են տարբեր ասպեկտներ, և Իրանը որոշումներ է կայացնում յուրաքանչյուր դիվանագիտական ​​​​գործընթացի մանրամասների վերաբերյալ՝ հույս ունենալով արդյունքի հասնել առաջիկա օրերին։

Հունվարի 31-ին Լարիջանին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կառուցելու բանակցային համակարգի ձևավորումն առաջ է գնում՝ չնայած իրադրության սրմանը զանգվածային լրատվամիջոցների կողմից: