Իրանի արևմտյան մասում ընթանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Մեծ մարգարե 19» զորավարժությունները, որոնց նպատակն Իրանի պաշտպանունակության բարձրացումն ու ռազմական հզորության ամրապնդումն է։
Դրանք մեկնարկել են հունվարի 4-ին: Դրանց մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը:
Զորավարժությունները ներառում են արագ արձագանքման գործողությունների սցենարներ։ Այս սցենարների հիմնական տարրը զորավարժությունների տարածք զորքերի և տեխնիկայի արագ տեղաշարժն է: