Իրանում վարչակարգի փոփոխությունն այդ երկրի հա...

Իրանում վարչակարգի փոփոխությունը Եվրամիության երկրների կողմից Թեհրանի հանդեպ համաձայնեցված դիրքորոշման մաս չէ, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անվար ալ-Անունին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

«Իրանում վարչակարգի փոփոխությունն այդ երկրի հանդեպ ԵՄ համաձայնեցված դիրքորոշման մաս չէ»,- ասել է նա։

Միաժամանակ, ալ-Անունին ընդգծել է, որ  «Եվրոպան միշտ հստակ հայտարարել է, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք», քանի որ դա «սպառնալիք կդառնա ողջ տարածաշրջանի համար»։

Նա նաեւ տեղեկացրել է, որ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը «սերտ կապի մեջ է ամերիկյան կողմի հետ Իրանի իրավիճակի վերաբերյալ։ Նա պնդել է, որ այդ շփումները «ներառում են լիցքաթափման եւ միջազգային իրավունքի պահպանման կոչեր»։