Իրանում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշ...

Իրանի հարավում՝ Պարսից ծոցի ափին, 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է գերմանական Երկրաբանական գիտությունների հետազոտությունների կենտրոնը (GFZ):

Երկրաշարժը գրանցվել է Համակարգված համաշխարհային ժամանակով (UTC) 03:43-ին (Երևանի ժամանակով՝ փետրվարի 18-ին, ժամը 23։43-ին)։ Օջախը գտնվում է տասը կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: