Իրանում ռազմածովային և հրթիռային ստորաբաժանու...

Իրանական լրատվամիջոցները գրում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալիռեզա Թանգսիրիի հրամանով երկրի հարավում գտնվող ռազմածովային և հրթիռային ստորաբաժանումները մարտական ​​պատրաստության են բերվել՝ «ցանկացած թշնամական գործողության» արձագանքելու համար։

ԻՀՊԿ թեւավոր հրթիռներն ունակ են խոցել թիրախները մինչև 2500 կիլոմետր հեռավորության վրա։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները ցույց են տալիս, որ Իրանի դեմ ռազմական գործողություն կարող է սկսվել, նշում են իրանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության համաձայն, զորավարժությունների ընթացքում իսրայելական F-15I և F-35 Adir կործանիչները համատեղ զորավարժություններ են անցկացրել Արաբական թերակղզու վրա ամերիկյան B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների հետ։